Երասխի սահմանային տարածքում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

հրդեհ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

--00—ՄՀ