«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 16-17-ի արդյունքները. հայտնաբերվել է 9 հետախուզվող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Օգոստոսի 16-ից 17-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  1283 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել է կանեփի 332 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է մի քանի գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ