Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝

1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

--00--ԱՀ