Հարբած վարորդը «Porsche Cayenne»-ով Դավիթաշենի կամրջի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

նկար

Օգոստոսի 17-ին՝ կեսգիշերին մոտ, Երևանի բնակիչ, 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ կոտրել այն։ Այս մասին հաղորդում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել Է ոչ սթափ (խմած)։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Ըստ աղբյուրի՝ վարորդը նարն խնդրել է, վթարը չձեւակերպվի, իր խմածությունը չարձանագրվի։

նկար

--00—ԼՄ