Աշխարհում ավելի քան 4,4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով մեկ շաբաթում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 4,4 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով եւ մահացել ավելի քան 66 հազարը: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը մնացել Է մոտավորապես նույն մակարդակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աճում Է վերջին երկու ամսվա ընթացքում. շաբաթվա (օգոստոսի 9 – 15) ընթացքում հաղորդումներ են ստացվել ավելի քան 4,4 միլիոն վարակվածների մասին»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում: «Այս միտումն զգալի չափով կապված Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում վարակման դեպքերի ավելացման հետ, որոնք հայտնել են նախորդ շաբաթվա համեմատությամբ վարակվածների թվի համապատասխանաբար 14 տոկոսով եւ 8 տոկոսով աճի մասին»,- նշել են կազմակերպությունում:

Օգոստոսի 9-ից մինչեւ 15-ը հայտնաբերվել Է 4 444 632 վարակված եւ արձանագրվել Է մահվան 66 506 դեպք: Հիվանդացությունն աճել Է 2 տոկոսով, իսկ մահացությունն, ԱՀԿ-ի տվյալներով՝ մնացել Է նույն մակարդակում, ինչ որ նախորդ շաբաթ: Օգոստոսի 15-ի դրությամբ ընդամենն աշխարհում կար ախտահարման 206 714 291 դեպք:

Համավարակի սկզբից մահացել Է 4 353 434 մարդ: Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 1,1 միլիոն մարդ եւ մահացել Է ավելի քան 10 հազար հիվանդացած: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,5 միլիոն դեպք եւ 19 հազարից ավելի մահացու վախճան:

Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 502 հազար վարակված, մահացել Է 19 հազարից ավելի մարդ: Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (883 996):

Այնուհետեւ հետեւում են Իրանը (269 975) եւ Հնդկաստանը (258 121): ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը հայտնաբերվել Է 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում, ընդլայնել Է իր աշխարհագրությունը՝ 142-ից մինչեւ 148 երկիր։

--00—ՄՀ