Ծեծկռտուք ոստիկանների և էջմիածինցիների միջև. օդանավակայանի ճանապարհն էլի փակվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 12, 24News

Ոստիկանների և գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա անող էջմիածինցի ակտիվիստների միջև այս պահին տեղի է ունենում բախում։ Ինչպես հաղորդում է դեպքի վայրում գտնվող 24News-ի նկարահանող խումբը, ցուցարարները, անտեսելով ոստիկանների հորդորները, կրկին փակել են օդանավակայան տանող ճանապարհը։

Մի քանի տասնյակ ակտիվիստ նստել է ճանապարհին և բարձրացրել ձեռքերը՝ ի նշան անզեն լինելու։

Այդուհանդերձ, նրանց և օրինապահների միջև տեղի է ունեցել բախում։ Ծեծկռտուք է սկսվել, էջմիածինցիները չեն ցանկանում բացել ճանապարհը։

Thumbnail

 

Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail

 

Thumbnail