Իշխանությունը պետք է գա Արցախ,առերեսվեն մարդկանց հետ, եթե հարցերի պատասխաններ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Հայաստանի իշխանությունները չպետք է հրաժարվեն Արցախ այցելել, ակնկալվում էր, որ կապը չի կորի։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի Հանրապետութան աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը։ 

Թանդիլյանի համոզմամբ, ՀՀ իշխանության ներկայացուցիչները եթե հարցերի պատասխաններ ունեն, ապա պետք է գան Արցախ, շփվեն ու առերեսվեն մարդկանց հետ։ 

Թանդիլյանի կարծիքով, ներկայումս առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը, արցախցին որևէ ֆորմատով չի ապրելու Ադրբեջանի կազմում։ 

Թանդիլյանը նաև ավելացրեց , թե վերջին պատերազմը ցույց տվեց, որ Արցախն էր ՀՀ֊ի անվտանգության երաշխավորը, «պետք է առերեսվենք իրականության հետ»։ Նա նաև խոսել է իր կողմից ստեղծված «Ապրելու երկիր» նոր կուսակցության մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ