Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Մենուա Հ

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացել է փաստաբան Արմեն Մելքոնյանից։

«Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ Մենուա Հովսեփյանն ապօրինի կալանավորվել է։

Ընդ որում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաստատված է համարել քննիչի կողմից մատնանշված այն բոլոր հիմքերը, որոնք դրվել են նաև գործով անցնող մյուս մեղադրյալների կալանավորման միջնորդության հիմքում, սակայն նույնանման մեկ այլ միջնորդություն մերժվել է՝ հենց այդ հիմքերի բացակայությամբ։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի, եթե այն չի մակագրվի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից։

Նշենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։

--00--ԱԹ