Հայիթիում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 2,189-ի, ավելի քան 12,000 մարդ վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

շարժ

Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2,189-ի, ավելի քան 12,000 -ը վիրավորվել են:

Վարչապետ Արիել Անրին հայտարարել է, որ Հայիթիի իշխանությունը երկրում արտակարգ դրություն է մտցնում:

Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 14-ի առավոտյան, ուժգնությունը՝ 7,2 մագնիտուդ, որից հետո ևս մեկ հետցնցում է եղել, ուժգնությունը՝ 5,8 բալ: 

--00—ԼՄ