Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ի՞նչ հարցեր են օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News   

ԵՄԿՀ

Օգոստոսի 19-20-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում (Իսիկ-Կուլի շրջան) տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ ԵՄԿԽ նիստի ընթացքում անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցությանն առնչվող, ապրանքների արտահանման համար սահմանված միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի մոտեցման վերաբերյալ հարցեր։

Բացի այդ, դիտարկվելու է համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման Եվրասիական տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու հարցը:

Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով ՝ նեղ և ընդլայնված կազմով: Նեղ կազմով հանդիպումը կանցկացվի օգոստոսի 19 -ին, իսկ ընդլայնված կազմովը՝ օգոստոսի 20-ին։

Չոլպոն-Աթայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամին, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

--00—ՄՀ