Աֆղան թալիբների ղեկավարը հրաման է տվել բանտերից ազատ արձակելու քաղբանտարկյալներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

աֆղաններ

«Թալիբան» արմատական շարժումը գլխավորող Հայբաթուլա Ախունձադան հրաման Է տվել Աֆղանստանում բանտերից ազատ արձակելու քաղաքական կալանավորներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին այդ մասին Twitter-ում գրել Է թալիբների ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին:

«Իսլամական Էմիրության գերագույն առաջնորդ շեյխ Ալ Հադիս Հայբաթուլլա Ախունձադան (Հաֆիզուլլան) հրամայել Է ազատել քաղաքական կալանավորներին բոլոր բանտերից: Նահանգների նահահանպետերը կազատեն բոլոր քաղաքական կալանավորներին բանտերից եւ նրանց կհանձնեն ընտանիքներին»,- հայտնել Է Ահմադին:

Օգոստոսի 19-ին Պակիստանում բանտից ազատվել Է «Թալիբանի» պարագլուխներից մեկը՝ մոլլա Մուհամեդ Ռասուլը, հայտնել Է Աֆղանստանի Pajhwok գործակալությունը: Նա Պակիստանում բանտարկության մեջ Էր 2016 թվականի մարտից: 2015 թվականի ամռանը «Թալիբանի» հիմնադիր եւ պարագլուխ մոլլա Մուհամադ Ումարի մահվանից հետո շարժման մեջ հանուն իշխանության պայքար սկսվեց մոլլա Ահթար Մանսուրի, որն իրեն հայտարարել Էր Ումարի հաջորդ, եւ թալիբների մյուս պարագլուխների միջեւ, որոնց միացել Էր Մուհամադ Ռասուլը: Ավելի ուշ Ռասուլը դուրս Է եկել թշնամություն անող խմբակցությունների պառակտված «Թալիբանից» եւ հիմնել այսպես կոչված Աֆղանստանի Իսլամական Էմիրության բարձրագույն խորհուրդը։

--00—ՄՀ