Խոշոր հրդեհ՝ Մարտիրոսյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։

նկար

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

նկար

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Լուսանկարները՝ shamshyan.com-ի։

--00--ԱՀ