Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

Բայրամյան

«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բայրամյանի համար սա առաջին հրավերը չէ. նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ակումբը հաջողություն է մաթղել Բայրամյանին հավաքականի կազմում առաջիկա խաղերում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը օգոստոսի 25-ին կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքական են հրավիրվել առաջիկա խաղերին մասնակցելու համար: 

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես է գալիս J խմբում, որտեղ առաջին 3 խաղերից հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր: Երկրորդը և երրորդ տեղերում Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներն են՝ 6-ական միավորով: Աղյուսակի հաջորդ հորիզոնականներում են Ռումինիան և Իսլանդիան՝ 3-ական միավորով: Լիխտենշտեյնի հավաքականը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի  ընտրանին Երևանում կխաղաղ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ: 

 --00—ՄՀ