Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

վթար

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։40-ի սահմաններում Հասրաթյան փողոցում «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են Opel Asrta և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդներին և վիրավորին առաջինն օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր գլխիվայր շրջված Opel-ը կողի են բերել, միջից հանել են վարորդին, իսկ բենզալցակայանի պատասխանատու Արման Խաչիկյանը, մինչև շտապօգնության գալը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին։ Այնուհետև բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Նշված հատվածում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ճանապարհի որոշ հատված փակվել է։

--00--ԱԹ