Փարիզի հրուշակեղենի խանութներից մեկում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 12, 24News

Գազի արտահոսքի հետևանքով Փարիզի 9-րդ վարչական շրջանում գտնվող հրուշակեղենի խանութներից մեկում պայթյուն է որոտացել: Ֆրանսիական ոստիկանությունը և փրկարարական ծառայությունները տարհանել են շրջակա շենքերի բնակիչներին: Ըստ տեղական լրատվամիջոցների` վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: