Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը օգոստոսի 20-ին կազմել է 490.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.58 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 572.15 դրամ՝ նվազելով 1.71 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.33 դրամ՝ նվազելով 4.42 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.58 դրամ՝ նվազելով 0.04 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 367.78 դրամ, ոսկի 28,080.48 դրամ, պլատին՝ 15,316.19 դրամ:

--00—ԼՄ