«Միշտ մոտս զապաս դիմակ կա, եթե օրենք ա, պիտի պահենք»․ ՀՀ-ում համաճարակային խստացումներ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Թագավարակից պաշտպանվելու համար Հայաստանում կրկին խստացումներ են։ Փակ տարածքներում դիմակ չկրելու դեպքում քաղաքացիները նախ կնախազգուշացվեն, ապա կտուգանվեն 100-300 հազար դրամով։

Օրերս գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձանգրեց, որ կորոնավիրուսային համավարակի մոտ 35 % աճ է գրանցվել, ու տեսչական մարմիններին հանձնարարեց խստացված հսկողություն սահմանել։ 

Այսօր մեր նկարահանումների ժամանակ հանդիպեցինք բազմաթիվ քաղաքացիների, որոնք փակ տարածքներում առանց դիմակի էին։ Նրանցից որոշները նշում էին, որ դիմակների պարտադիր կրման մասին տեղյակ չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ