Վարդան Ղուկասյանի որդին ազատ է արձակվել. Aravot.am

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես խափանման միջոց Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին երկամասյա կալանքի վերցնելու։

Դատարանը, սակայն, մերժել է, ու Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ դատարանից ազատ է արձակվել։

Քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ՝ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

--00--ԱՀ