Փրկարարները 1 ջոկատով աճյուններ կորոնեն Մարտունու՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

--00—ԼՄ