Պարտվեցինք, երբ որոշ, իբր հայեր, թեթևացած շունչ քաշեցին, որ, իբր վերջ, ազատվեցինք Արցախից

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Մենք թուրքերին պարտվեցինք ոչ այնժամ, երբ այս իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի կեղտոտ թուղթը:

Եվ ոչ այն ժամանակ, երբ մեզ պատմում էին «կառուցողական» Ալիևի մասին հեքիաթներ:

Մենք պարտվեցինք, երբ որոշ, իբր հայեր, թեթևացած շունչ քաշեցին, որ, իբր վերջ, ազատվեցինք Արցախից, և այժմ մենք կմիավորվենք խաղաղասեր էքստազի մեջ ` քոչվոր բարբարոսների ցեղերի հետ:

Մենք պարտվեցինք, երբ զինվորների ծնողները պահանջում էին իրենց որդիներին Արցախից վերադարձնել Հայաստան:

Մենք պարտվեցինք, երբ, իբր, հրապարակում պարտված երկրի որոշ իբր զինվորները եռանդորեն շնորհակալություն հայտնեցին «գերագույնին» կապիտուլյացիայի համար, քանի որ դրանով նա «փրկեց նրանց կյանքը»:Այդ, իբր զինվորները շատ չէին,սակայն կարևորը երևույթներ ,ոչ թե "ուրախացողների" քանակաը։

Մենք պարտվեցինք, երբ արմատազուրկ տականքն ու հայկական ազգանուններով նողկանքները սկսեցին վատաբանել արցախցիներին և հին հայկական Շուշի քաղաքը «ադրբեջանական» անվանել:

Մենք պարտվեցինք, երբ նոյեմբերի 9 -ից նստում էինք տանը և միայն «արժեքավոր» խորհուրդներ էինք տալիս այն մարդկանց, ովքեր փորձում էին մի կերպ պայքարել:

Մենք պարտվեցինք, երբ չխելագարվեցինք պլաստիկ տոպրակների տեսքից ՝ դիահերձարանի հատակին նետված մեր եղբայրների աճյուններով:

Մեր պարտությունը չի ավարտվել, մեր ամոթը չի սպառվել, այսօր սահմանագծման և սահմանների բացման քողի տակ պատրաստվում է Հայաստանի փուլային մասնատումը: Ամենավատն այն է, որ դուք դա ինձանից լավ գիտեք, բայց կկոցելով աչքերը՝ դուք հրաժարվում եք հասկանալ, որ մենք արագորեն կորցնում ենք հայերի վերջին ապաստանը ՝ մեր Հայրենիքը»:

--00—ՄՀ