Ցլիկին ու հորթուկին գողացած և «06»-ով վթարի ենթարկված երիտասարդները մեքենան ևս գողացել էին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

․

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Ապարան քաղաքում վթարի ենթարկված «06»-ն ու դրա վրա փակցված համարանիշները գողացված են եղել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկանները  պարզել են, որ «06»-ը հաշվառված է Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սեդա Թ-ի անվամբ, եւ այն առեւանգել էին օգոստոսի 18-ին, Դիլիջան քաղաքից։ Համարանիշներն էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Ղ-ին, որը գողացել էին Վանաձոր քաղաքից։

Նախօրեին հաղորդել էինք, որ օգոստոսի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմանում, ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Երբ փրկարարները բացել են  «06»-ի բեռնախցիկը, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։  Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ ձեռնոցներ եւ երկաթյա լինգ։

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Խաչատրյանը, իսկ նրա հետ հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Արշակ Այվազյանը։  Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաեւ, որ անասունները նրանք գողացել էին։ Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ 

--00--ԱՀ