Արցախ այցելած կոնգրեսականը՝ Թուլսի Գեբրդը, կառաջադրվի ԱՄՆ նախագահի՝ 2020-ի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 12, 24News

Thumbnail

Արցախ այցելած կոնգրեսական Թուլսի Գեբրդը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու։ Այդ մասին Կոնգրեսի դեմոկրատ անդամը հայտարարել էր CNN-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ։

«Որոշել եմ առաջադրվել 2020-ի՝ նախագահի ընտրություններում։ Մենք այդ մասին պաշտոնապես կհայտարարենք հաջորդ շաբաթ», - ասել էր կոնգրեսականը։ 

Ուշագրավն այն է, որ ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն 2 տարի առաջ, չվախենակով հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոունի հետ այցելել էր Արցախ։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կոնգրեսականը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ասել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին: