Դիլիջանում «Զիլ»-ը ստուգելիս ոստիկանները պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News  

Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։

Իջևանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

 --00—ՄՀ