Մեկ շաբաթ է` Մարտակերտի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

հրդեհ

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ:

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրաիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:

Այրվել են հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:

Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ:

--00--ԱԹ