Չարչյանը պետք է ազատ արձակվի․ «Հայաստան» դաշինքը համապատասխան վերաբերմունք է ցույց տալու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

«Հայաստան» դաշինքի անդամները պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորման առնչությամբ ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ հանդես են եկել հայտարարությամբ։

ՊՆ նախկին ղեկավար, դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Արմեն Չարչյանը պատշաճորեն կատարել է իր պատգամավորական լիազորությունները և հորդորել ազատ արձակել Արմեն Չարչյանին։ 

«Այսօրվա իշխանությունները հետապնդումներ են իրականացնում այն անձնավորությունների և այն ուժերի նկատմամբ, որոնք որ հակադրվում են այսօրվա այս կառավարման համակարգին, որոնք ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում։ Սա հակաօրինական երևույթ է, և պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի, և անկասկած, «Հայաստան» դաշինքի գործունեության ընթացքում՝ թե՛ ծրագրային, թե՛ ոչ ծրագրային, համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ»,-ասել է Սեյրան Օհանյանը։