Բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

վթար

Օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախախարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Վերջիններս նաև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։ 

 --00—ՄՀ