Վանդալիզմ՝ Ղրղզստանում․ ջարդել են խաչքարեր, հայկական հուշարձաններ, 90 գերեզման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

«Российская газета»-ն գրում է, որ Ղրղզստանի Իսսիկ-Կուլ շրջանի Անանևո գյուղում անհայտ անձինք քանդել են քրիստոնեական գերեզմանատունը: 

Ըստ աղբյուրի՝ վանդալիզմի հետևանքով վնասվել է մոտ 90 գերեզման, ջարդվել են խաչեր և հուշարձաններ: Ավերը հայտնաբերելուց հետո տեղի բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին:

Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը հանձնարարել է տեղի իշխանություններին վերականգնել քանդված գերեզմանները, ինչպես նաև գտնել և պատժել վանդալիզմի մեջ մեղավորներին: