Ծղուկ գյուղում բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Pathfinder-ը․ կան վիրավորներ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Ծղուկ

Օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում, Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ թարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները վիրավորներից 2-ին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  

 --00—ՄՀ