Ի հեճուկս Փաշինյանի գնահատականի՝ լրագրողների նկատմամբ եղածը հանցագործություն ենք համարում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արծվիկ Մինասյանն ասում է, որ անվտանգության աշխատակիցները լրագրողների նկատմամբ բռնություն են գործադրել: Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ճիշտ են արել ու օրենքով են արել:

Կեցցե՜ մեր ժողովրդավարությունը, ուր իշխանությունները կորոշեն, թե լրագրողները երբ լուսաբանեն ԱԺ նիստը, իսկ երբ՝ ոչ... Դրան ընդդիմացողների նկատմամբ էլ, վարչապետի օրհնությամբ, ուժ կկիրառվի:

Հ.Գ. Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի գնահատականի՝ մենք համարում ենք, որ լրագրողների նկատմամբ եղածը հանցագործություն է և համապատասխան հաղորդումը արդեն ուղարկեցինք գլխավոր դատախազին»:

--00--ԱԹ