Ամեն մեկը մի իշխանիկ է դառել, միայն հրաշքը դուրս կբերի այս վիճակից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

«Ամեն մեկը մի իշխանիկ է դարձել, միայն հրաշքը դուրս կբերի այս վիճակից»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ անդրադառնալով ներկա հասարակական ու մշակութային կյանքում տիրող իրավիճակին, հասարակական պառակտվածությանը, թշնամական ու անհանդուրժող մթնոլորտին։  

«Այսօրվա վիճակը հետևանք է հայի խաթարված կերպարի, և մենք կորցրինք մեր դեմքը։ Չեմ տեսնում ուղիներ ու ելքեր, հավատս սպասվող հրաշքն է, որը կարող է փրկել մեզ։ Դեռ չի եկել անելանելի վիճակ, որ նորից ծնենք Անդրանիկ ու Նժդեհ, բայց որ եկավ, անպայման ծնելու ենք նոր առաքյալ։ Սահմանին պատերազմ է, իսկ Երևանում անհոգ կյանք է, որովհետև մարդիկ ցավից բթացել են»,-շարունակում է Հասմիկ Տեր-Կարապետյանը։

Դերասանուհու հետ զրուցել ենք օրերս Երևանի կամերային թատրոնում բեմադրված վերջին ներկայացման մասին, նաև անդրադարձել անցած երկարամյա բեմական ճանապարհին։ 

Մանրամասները դիտեք տեսանյութում։

--00--ԿԿ