Սա ոչ թե համաներում է, այլ ինքնաներում. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Իշխանյան

Լավ, իսկ ինչպե՞ս բացատրել նոր նախատեսվող համաներումը, մի կողմ թողնելով քրեական գործերի անաչառությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Պարզվում է,որ շուտով հերթական համաներում կհայտարարվի 44-օրյա պատերազմի հանցագործությունների մեջ կասկածյալների և դատապարտյալների նկատմամբ։ Այս մասին կարդալով, շփոթվեցի, մի՞թե նոր ընտրություններ են սպասվում։

Չէ՞ որ ինչպես 2018 թ., այնպես էլ այս տարի ընտրություններից առաջ համաներումները հայտարարվեցին, լրացուցիչ ընտրազանգված ներգրավելու համար։ Իհարկե, սա քաղաքական կոռուպցիա չէր։

Լավ, իսկ ինչպե՞ս բացատրել նոր նախատեսվող համաներումը՝ մի կողմ թողնելով քրեական գործերի անաչառությունը, կարծում եմ կա մեկ բացատրություն. սա ոչ թե համաներում է, այլ ինքնաներում»,- գրել է Իշխանյանը։

--00--ԱԹ