Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպմանն ուղիղ եթերում ներկայացրել է թիմի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերի համար:

Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն իսպանացի մասնագետի որոշմամբ չէր հրավիրվել ազգային թիմի նախորդ հավաքին:

Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող Կալինինգրադի «Բալտիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը:

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո, Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով:

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կլիսիր, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Դավիթ Տերտերյան:

Կիսապաշտպաններ. Տիգրան Բարսեղյան, Դավիթ Դավիդյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արտյոմ Ավանեսյան, Հենրիխ Մխիթարյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Ուդո, Էդուրդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան:

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Արշակ Կորյան, Էրիկ Վարդանյան, Իշխան Գելոյան:

--00--ԿԿ