Ազգային ժողովը 18։30-ին ևս մեկ անգամ նիստ անցկացնելու փորձ կանի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

1

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է այսօր ևս մեկ նիստ գումարել խորհրդարանի։  

«Հարգելի՛ գործընկերներ, առաջարկ եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: Առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ է եղել 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Այսօրվա հաջորդ նիստը կսկսվի 18:30-ին և կավարտվի 20:00-ին:

--00—ԼՄ