COVID-19-ի դեմ 5 միլիարդից ավելի պատվաստում` աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

կորոնավիրուս

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարված պատվաստումների թիվը հատել է 5 միլիարդի շեմը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Bloomberg» գործակալության փոխանցմամբ՝ սա պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավն է. ավելի քանի 5.02 միլիարդ պատվաստում է կատարվել:

Աշխարհում օրական միջինում 36 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է կատարվում: Գործակալության տվյալներով՝ այս տեմպերով ևս 6 ամիս, և բնակչության 75%-ը պատվաստված կլինի:

Կատարված պատվաստումների թվով առաջատար են Չինաստանն ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 1,96 և 0,59 միլիարդ պատվաստումներով: Նրանց հաջորդում են Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ճապոնիան, Գերմանիան:

--00--ԱԹ