Խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ՀՀ Ղազախստան

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրեցին երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։ 

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։

Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն:

--00--ԱԹ