Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

էդմոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ադրբեջանի նախագահի՝ աղմուկ հանած հայտարարության մասին, թե իբր «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել»։

«Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։

Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը»,-գրել է ։

--00—ԼՄ