Թալիբները ՄԱԿ-ին խնդրել են պարենային օգնություն ցուցաբերել Աֆղանստանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

թալիբան

 «Թալիբան» ահաբեկչական շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Մուհամադ Աբաս Ստանեկզայը Դոհայում հանդիպել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դևիդ Բիսլիի հետ և քննարկել Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդել է Ինտերֆաքս գործակալությունը։

«Երկու կողմերը նաև քննարկել են այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև, հավելելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը պետք Է անհապաղ օգնություն ցուցաբերի Աֆղանստանի բնակչության չքավոր խաղերին»,-օգոստոսի 27-ին հաղորդել Է թալիբների ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը:

Ըստ նրա՝ «Թալիբան»-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի ղեկավարին հավաստիացրել է անվտանգության ու համագործակցության հարցում և նրանց շնորհակալություն հայտնել հումանիտար օգնության համար:

 Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել Էր 10 միլիոն աֆղանցի երեխաների մասին, որոնք հումանիտար օգնության կարիք ունեն: Այնտեղ մտահոգություն են հայտնել, որ այս տարի 10 միլիոն երեխայից շուրջ մեկ միլիոնը կարող Է հայտնվել սովի պայմաններում և, չստանալով անհրաժեշտ բուժում, մահանալ։

--00—ՄՀ