ՀՀ մուտք գործելիս մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ, պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Հասարակական

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.

«Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։

Այսուհետ՝ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։

--00--ԿԿ