Ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել Կութի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

սահման

Կութի ուղղությամբ ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը:

«Այս պահի դրությամբ (ժ 23:15) կրակոցներ չկան, իրավիճակը կայուն է»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանը նոր սադրանքի է դիմել Վարդենիսի տարածքում:

--00--ԱԹ