Ո՞ր դեպքում աշխատողը կարող է գնալ աշխատանքի առանց բացասական թեստի սերտիֆիկատի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Ո՞ր դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու: Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.

«Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել»:

--00--ԱԹ