Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 28,  24News

Կարմեն Դավթյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ, ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես ասված է.
«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:

Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր ընկճվում և իր մասնագիտական առաքելությանն ու պայքարող, հայրենասեր տեսակին հավատարիմ` գրում էր գրեթե ամեն օր, ըմբոստանում անարդարությունների և մեր պետականությանն սպառնացող երևույթների դեմ, մտահոգվում, ցավ ապրում այդ ամենի համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Աստված թող մխիթարություն տա նրանց և լույսի մեջ պահի Կարմենի հոգին»:

  --00—ՄՀ