Փաշինյանի իշխանությունն իրականացնում է թուրքական 5-րդ շարասյան գործառույթը․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Քաղաքական

«Այս իշխանությունն իրականացնում է թուրքական 5-րդ շարասյան գործառույթը: Ցեղասպանությունից չի խոսում, ժխտողականությունից չի խոսում, Շուշին և Հադրութը հրաժարվում է օկուպացված անվանել։ Այդ ամենը քիչ է՝ կառավարության նիստի ժամանակ էլ հայտարարում է, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստացել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովն անհասկանալի համարեց, թե ի՞նչ դրական ազդակներ կարող է Թուրքիայից ստացած լինել ՀՀ իշխանությունը։

«Էրդողանը Ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, հրաժարվե՞լ է ժխտողականությունից, Շուշիի հռչակագրի՞ց է հրաժարվում, հրաժարվո՞ւմ է օժանդակել Ադրբեջանին, հրաժարվո՞ւմ է սպանել մեր երեխաներին, գերիների՞ն են վերադարձնում», - հռետորական հարց ուղղեց Շարմազանովը։ 

--00--ԿԿ