Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանո՞ց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

նկար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, գրում է «Փաստինֆո»-ն։

Շրջանառվող լուրը, թե Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ տեղեկությունը չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձառնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։

--00—ԼՄ