Աֆղան գրոհայիններ են բերում օկուպացված տարածքներ, չի բացառվում՝ սադրանքներ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

«Տվյալներ կան, որ Ադրբեջանը աֆղան գրոհայիններ է բերում Արցախի օկուպացված տարածքներ։ Ցույց են տալիս, թե փախստականների են բերում, բայց ի՞նչ փախստականների մասին է խոսքը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի այդ տարածքներ։
«Նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է դրանով զբաղվել, քանի որ իրավիճակը կարող է լուրջ սպառնալիք լինել քաղաքակիրթ աշխարհի համար»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ