Հրդեհ՝ Էջմիածնում․ հայտարարվել է բարդության «թիվ 2 կանչ», մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

նկար

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է խոտ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են երկհարկանի շինության տանիքը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած անասնակեր (մոտ 4 տ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մակուսացվել է ժամը 14։57-ին։

--00—ԼՄ