«Սպուտնիկ V»-ի հերթական խմբաքանակը ՀՀ-ում է՝ երկրորդ դեղաչափը ստացողների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

սպուտնիկ

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:  

Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:

Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է: 

Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

--00--ԱԹ