Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Հենրիխ Մխիթարյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Սպորտ

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ասուլիսը կանցկացվի օգոստոսի 1-ին և կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին: Այն կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

--00--ԿԿ