Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վարորդը 14 օր անց մահացել է հիվանդանոցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակական

Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 75-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը մահացել է:

Կատարվում է քննություն։

--00--ԿԿ