Դատավոր-Օրբելյան կապն այնպիսին չէ, որ ազդի քննության անաչառության վրա․ինքնաբացարկը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

Դատարանը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնպիսին չեն, որ դա ազդի իր անաչառության վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Արամ Օրբելյանն ինքնաբացարկի մի քանի պատճառ էր ներկայացրել։ 

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և իմ, կամ իր ընտանիքի և իմ միջև առկա որոշակի կապը, այդ թվում՝ նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։ Միաժամանակ նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի ծխխնմամիները էլի մեր հարազատներն են եւ սրա հետ կլապված կա անաչառության որոշակի էլեմենտ։

Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը՝ այդ թվում հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը եւ բացասական հետեւանքներ են առաջանում , եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարացվեր, քննարկամն առիթ էր դառնալու և Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել է այդ փաստերը», - նախքան որոշումը կայացնելն Օրբելյանն ասել էր լրագրողներին։