Սեյրան Օհանյանին ես էլ եմ շշով խփել, ողբերգություն չկա, ծեծկռտուք ա. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

«Սեյրան Օհանյանին ես էլ եմ շշով խփել, ողբերգություն չկա, ծեծկռտուք է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա կարծիքով, պետք չէ ողբերգություն սարքել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են այդպիսի դեպքեր։ «Չի կարելի ասել, որ մենք անիմաստ աշխատավարձ ենք ստանում զուտ իրար վիրավորելու և ծեծելու համար»,-նշեց իշխանական պատգամավորը։

Անդրադառնալով կաշառքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու թեմային՝ Աղազարյանը չբացառեց, որ իրենց խմբակցությունում էլ կարող են լինել նման մարդիկ, քանի որ իրենք սրբերի կուսակցություն չեն։

Քննարկելով հայ-թուրքական հարաբերություններն ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները՝ Աղազարյանը շեշտեց հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, բայց նկատեց, որ պետք է զգույշ և հետևողական լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։